ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 20-ի

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 20-ի
15.03.2020 | 17:37

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 20-ի, երեկոյան Ֆեյսբուքում գրեց Առողջապահության նախարարը:

«Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, 2-ը դրական: Նրան կրկին կապված են Էջմիածնի դեպքի հետ», - ասված է Արսեն Թորոսյանի գրառման մեջ: «Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենանք վերջնական բուժված 1 պացիենտ», - ամփոփում է նախարարը: Այսօր Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվն աճեց 7-ով:
Առնչվող թեմաներով

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ